Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայի ցեղասպանության ենթադրյալ հովանավոր Ֆելիսյեն Կաբուգան
Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայի ցեղասպանության ենթադրյալ հովանավոր Ֆելիսյեն Կաբուգան, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր:
84-ամյա Կաբուգան, ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների, ձերբակալվել է մայիսի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում, որտեղ բնակվում էր այլ անվան տակ: Նա Միջազգային դատարանում քննվող Ռուանդայի ցեղասպանության գործի առանցքային մեղադրյալներից մեկն է, ով ենթադրվում է՝ թութսիների կոտորածի ֆինանսական հովանավորն էր:
Ռուանդայում թութսիների դեմ իրականացված ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին: Արևելաաֆրիկյան այդ երկրում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը՝ երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից կազմված, էթնիկ զտումներ սկսեց երկրի ազգային փոքրամասնության շրջանում՝ 100 օրում սպանելով մինչև ավելի քան մեկ միլիոն մարդու՝ մեծամասամբ էթնիկ թութսիների:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...