Գերմանիայում Եվրամիության կամ ցանկացած պետության ազգային դրոշն այրելու դեպքում կարելի է հայտնվել բանտում
Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, նոր փոփոխություն է ընդունել օրենքում, ըստ որի՝ Եվրամիության կամ ցանկացած պետության ազգային դրոշը հանրային կերպով այրած անձին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է BBC լրատվականը։
Լրատվամիջոցը նշում է, որ մինչ այս տուգանք կամ ազատազրկում նախատեսված է եղել միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական խորհրդանիշները վիրավորելու համար։ Այլ երկրների կամ Եվրամիության դրոշի և զինանշանի պաշտպանությունը հասանելի էր միայն որոշակի պայմաններում։
Նման որոշումը կայացվել է 2017 թվականին տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո, Բեռլինի կենտրոնում զանվածային ցույցեր էին տեղի ունեցել, որոնց ընթացքում այրվել էին իսրայելական դրոշներ և հակասեմական հայտարարություններ էին հնչել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...