Ամալ Քլունին Ավստրալիային կոչ է արել ընդունել «Մագնիտսկու օրենքը»
Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին ավստրալացի պատգամավորներին կոչ է արել իրենց դերակատարումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում և թույլ չտալ ավտորիտար կառավարություններին ու անհատներին կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործել քաղաքացիական իրավունքները ոտնահարելու համար, գրում է The Guardian-ը։
Երկրի խորհրդարանը քննարկում է «Մագնիտսկու օրենքի» սահմանման հարցը, որը թույլ կտա հասցեական պատժամիջոցներ կիրառել ամբողջ աշխարհում մարդու իրավունքները ոտնահարողների դեմ։
«Առողջապահության ոլորտում ներկայիս ճգնաժամը միայն խորացրեց մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը»,- հայտարարել է Քլունին։
Խոսելով Մագնիտսկու օրենքների ընդունման անհրաժեշտության մասին՝ Քլունին ասել է, որ դրանք կարող են դառնալ մասնավոր անձանց և կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու արդյունավետ գործիք:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...