Գերմանիայում գրանցվել է ՀՆԱ-ի ամենակտրուկ անկումը՝ սկսած 2009 թվականից
2020 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 2,2 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի տվյալների, ուրբաթ՝ մայիսի 15-ին, հաղորդել է գերմանական Դաշնային վիճակագրական վարչությունը: Դա ամենացածր մակարդակն է 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր, հաղորդում է RG-ը:
Համաձայն կառույցի տեղեկատվության՝ Գերմանիայում կրճատվել են ծախսերը ոչ միայն անձնական սպառման պարագայում, սակայն նաեւ նվազել են ներդրումները մեքենաշինության, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցներ ոլորտում: Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ արտահանումն ու ներկրումը նույնպես կրճատվել է՝ ի տարբերություն 2019 թվականի չորրորդ եռամսյակի:
Ի տարբերություն եվրագոտու մյուս խոշոր երկրների՝ Գերմանիան դեռեւս դիմադրում է. այսպես, Գերմանիայից հետո եվրագոտում տնտեսությամբ երկրորդ տեղում Ֆրանսիայի ՀՆԱ-ն նվազել է 5,8 տոկոսով այս ընթացքում, իսկ Իտալիայում՝ 4,7 տոկոսով:
Փորձագետները կանխատեսում են հետպատերազմական շրջանում Գերմանիայի ՀՆԱ-ի ամենախոշոր անկումը 2020 թվականին, նշում է tagesschau.de-ն: Դաշնային կառավարությունն ակնկալում է, որ Եվրոպայում խոշորագույն տնտեսության արտադրության ծավալը կնվազի 6,3 տոկոսով՝ չնայած ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին Գերմանիայի տնտեսությունը կրկին աճ կգրանցի: Նշենք, որ 2009 թվականի համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ընթացքում Գերմանիայի համընդահուր ներքին արժեքն անկում էր ապրել 5,7 տոկոսով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...