Բելառուսն սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները
Բելառուսը սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի մեկնաբանությունը:
«Գոհունակությամբ հաստատում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումների մեկնարկի մասին։ Դա հնարավոր է դարձել 2020 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ Բելառուսի Հանրապետություն կատարած այցի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում»,-նշել է նախարարը:
Նշվում է, որ ամերիկյան նավթի մատակարարումների իրականացումը մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և Բելառուսի նավթավերամշակման համալիրի կայուն աշխատանքի ապահովման պետական ռազմավարության մի մասն է:
«ԱՄՆ-ի հետ նավթային ոլորտում համագործակցությունը դիտարկում ենք որպես պետության էներգետիկ անվտանգության էական տարր, որպես զգալի ներուժ ունեցող առևտրային և ներդրումային փոխգործակցության կարևոր մաս, ինչպես նաև տնտեսական ոլորտում մեր երկրի ինքնիշխանության ապահովման գործոն»,-նշել Է Մակեյը:
Հաղորդվում է նաև, որ Բելառուսի համար 80 հազար տոննա ամերիկյան նավթ տեղափոխող լցանավը Կլայպեդայի նավահանգիստ կժամանի հունիսի սկզբին:
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է, որ այս շաբաթ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակն ուղարկվում է Բելառուս՝ լեհական UNIMOT ընկերության աջակցությամբ:
«Այս մրցակցային գործարքը, որը կնքվել է ամերիկյան United Energy Trading էներգատրեյդերի մասնակցությամբ, ինչպես նաև ամերիկյան Getka ընկերության և նրանց լեհ գործընկեր UNIMOT ընկերության աջակցությամբ, ամրապնդում է բելառուսական ինքնիշխանությունն ու անկախությունը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստ է առևտրային հնարավորություններ տրամադրել ամերիկյան ընկերություններին, որոնք շահագրգռված են բելառուսական շուկա դուրս գալու հարցում»,- ասված Է Պոմպեոյի հայտարարության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...