Ջեֆ Բեզոսը հավակնում է 2026թ. դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը
Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 143 մլրդ դոլար, հավակնում է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը:
Ինչպես նշում է nypost.com կայքը, այս են վկայում փոքր բիզնեսի ակտիվ խորհրդատվական հարթակի՝ Comparisun-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ Բեզոսը կարող է տրիլիոնատեր դառնալ արդեն 2026թ.:
Comparisun-ի մասնագետները վերլուծել են Նյու Յորքի արժեթղթերի բորսայում գրանցված 25 ամենաթանկարժեք ընկերությունների շուկայական կապիտալիզացիան, ինչպես նաև Forbes-ի վարկածով՝ աշխարհում 25 ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այնուհետև նրանք հաշվարկել են վերջին հինգ տարում եկամտի միջին տարեկան աճն ու դրա հիման վրա կանխատեսել ապագա ցուցանիշները:
Նշվում է, որ Բեզոսը 2017թ. ի վեր համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը: Բացի այդ, նա աշխարհի այն հինգ միլիարդատերերից մեկն է, որը կորոնավիրուսային համավարակի ֆոնին ֆինանսական կորուստ չի ունեցել: Հատկանշական է, որ Amazon ընկերության վաճառքի ցուցանիշը համավարակի ընթացքում կազմել է 75 մլրդ դոլար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...