ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին գործազուրկների թիվը հասել է 36 միլիոնի
ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ևս 3 միլիոն մարդ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել կառավարությանը՝ այդպիսով երկրում գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 36 միլիոնի, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Աշխատանքի և զբաղվածության հարցերով դեպարտամենտի տվյալները ցույց են տալիս, որ օգնության համար ներկայացրած դիմումները գնալով քչանում են, սակայն աշխատանքային կրճատումների հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որն աննախադեպ է 1930 թվականի Մեծ ճգնաժամից ի վեր։
Ապրիլին համավարակի հետևանքով գործազուրկների թիվը հասնում էր 26 միլիոնի։
Նշվում է, որ աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհով մեկ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...