ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին
Առեւտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է այդ պաշտոնից իր առաջիկա հրաժարականի մասին: Ազեվեդուն իր պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին, չնայած նրա լիազորությունների ժամկետը լրանալու է միայն մեկ տարի հետո, փոխանցում է DW-ն:
ԱՀԿ ղեկավարը պարզաբանել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի կայացվել, եւ որ ստիպված է եղել դա անել «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով»: Նա ընդգծել է, որ ժամկետից շուտ հրաժարականը ոչ մի քաղաքական հիմքեր չունի եւ իր հեռանալը «համապատասխանում է ԱՀԿ շահերին»:
ԱՀԿ ղեկավարին փոխելը, որն առանց այն էլ ծանր ժամանակներ է ապրում, համընկել է կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, որն ամբողջ աշխարհում առաջացրել է մեծածավալ տնտեսական ցնցումներ: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն զգուշացրել էր, որ համաշխարհային առեւտրի ծավալները 2020 թվականին կարող են մեկ երրորդով կրճատվել: Ազեվեդուն ասել էր, որ հնարավոր է մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկումը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...