Զելենսկին երկարաձգել է ռուսական սոցիալական ցանցերի դեմ սահմանված պատժամիջոցները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռուսական սոցիալական ցանցերի և ինտերնետ-ծառայությունների դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Кп.ру-ն՝ հղում տալով ուրբաթ գիշեր պետության ղեկավարի հրապարակած հրամանին:
3 տարվա արգելքի տակ են հայտնվել «Mail.ru», «ВКонтакте», «Одноклассники» ծառայությունները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում 2017-ի մայիսի 15-ին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել էր 1228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին երկրի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշումը:
Այդ ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Պետդումայի պատգամավորներ, լրագրողներ, դատավորներ, ինչպես նաև «ВКонтакте», «Одноклассники», «Mail.ru», «Яндекс», «Яндекс.Украина» ծառայությունները:
Համաձայն փաստաթղթի՝ պրովայդերները պետք է արգելեն օգտատերերին այս ռեսուրսներին հասանելիություն տրամադրել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...