Մոսկվան անհիմն է համարում կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ-ի մեղադրանքները Չինաստանի հասցեին
Մոսկվան անհիմն է համարում կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ-ի մեղադրանքները Չինաստանի հասցեին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք, իհարկե, մտահոգությամբ եւ տագնապով հետեւում ենք, թե ինչ տեղի է ունենում Վաշինգտոնից կողմից ՉԺՀ-ի՝ մեր ռազմավարական գործընկերոջ հասցեին հնչող մեղադրանքների առումով: Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումն այս թեմայի վերբերյալ, եւ այն կայանում է նրանում, որ հիմքեր չկան մեղադրելու Չինաստանին, որ ինչ-որ բան ժամանակին չի ձեռնարկվել, սխալ, ոչ ադեկվատ է ձեռնարկվել կորոնավիրուսի դեմ պայքարի ամբողջ ընթացքում»,- հայտարարել է Րյաբկովը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական գործիչները, դիվանագետները եւ պատասխանատու անձինք Վաշինգտոնի գործադիր իշխանությունում բառացիորեն ամենօրյա հիմքով բազմապատկում Չինաստանին ուղղված բողոքների ցուցակը եւ փորձում հակաչինական դիսկուրս պարտադրել ամբողջ միջազգային հանրությանը»,- շեշտել է դիվանագետը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...