Հռոմի պապը հիշեցրել է պանդեմիայից բացի այլ վտանգավոր աղետների մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիշեցրել է պանդեմիայից բացի այլ վտանգավոր աղետների մասին, որոնք չեն նկատվում: Այս մասին նա ասել է «Սուրբ Մարֆայի տուն» նստավայրում, նրա ուղերձը հեռարձակվել է Vatican News-ի եթերում:
«Կորոնավիրուսի պանդեմիան հանկարծակի սկսվեց, ինչպես ջրհեղեղը, սակայն կան այլ «պանդեմիաներ», որոնք մենք չենք նկատում, օրինակ՝ քաղցը, որն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում խլել է 3,7 մլն մարդու կյանք: Այսօր իմ աղոթքն եմ ուղղում այդ այլ «պանդեմիաներին»՝ քաղցին, պատերազմներին, տառապող երեխաներին, որոնք չեն կարողանում սովորել: Թող Աստված կանգնեցնի այդ ողբերգությունները»,-ասել է Ֆրանցիսկոսը:
Մարտի 8-ից Վատիկանում դադարեցվել են բոլոր պատարագները: Ամեն օր Հռոմի պապը ուղիղ եթերում աղոթում է:
Պոնտիֆիկոսն անդրադարձել է ամենացավոտ թեմաներին: Բացի այդ, Վատիկանի հրատարակչական տունը գիրք է հրատարակել, որում հավաքվաշ են պանդեմիայի ժամանակ պոնտիֆիկոսի ամենակարեւոր ելույթները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...