Եվրոպայում հանցավոր խմբավորումների ցանց են գտել՝ վրացի օրենքով գողերի գլխավորությամբ
Եվրոպայի չորս երկրներում (Ֆրանսիա, Պորտուգալիա, Իսպանիա եւ Իտալիա) վրացի «օրենքով գողերը» խոշոր առեւտրի կենտրոններում կողոպուտների հանցավոր ցանց են կազմակերպել: Այս մասին հայտնում է «ИноСМИ»- ն ՝ վկայակոչելով ֆրանսիական Valeurs Actuelles պարբերականը։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական վարչության (OCLCO) տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերին մաֆիոզ կլանի ղեկավար է դարձել 38-ամյա Գեորգի Պ. - ն, որը կառավարում էր գողական ցանցը Փարիզի տարածաշրջանում: Հեռախոսազրույցների գաղտնալսման միջոցով քննիչներին հաջողվել է պարզել եւս երկու ենթադրյալ առաջնորդների՝ Նոդար Գ.-ին եւ Իլյա Կ.-ին, որոնք գլխավորում են խմբերը Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Իտալիայում:
«Փրայմքրայմ» պարբերականի տվյալներով՝ խոսքը Սինկարա մականվամբ Գոերգի Պոլադիշվիլիի, Տևդոր Գամիսոնիայի (Նոդար Սուխումսկի) եւ Իլյա Խելաձեի (Իլո լանչխուտսկիյ) մասին է:
Վերջին տարիներին աճել է խոշոր խանութներում, ինչպիսիք են Parly 2-ը, Galeries Lafayette-ը եւ Carré Sénart-ը, կողոպուտների թիվը, որոնք վնասներ են կրում էլեկտրոնիկայի, հագուստի եւ կոսմետիկայի գողության պատճառով: Հետաքննությունը պարզել է, որ այդ հանցագործությունները կատարում են ոչ թե մանր հանցագործներ, այլ վրացի օրենքով գողեր ։
Փարիզի դատախազությունն արդեն 2,5 տարի հետաքննում է գողական ցանցի վերաբերյալ քրեական գործը։ Կասկածյալներին ձերբակալել են Փարիզի շրջանում 2017-ի նոյեմբերի ։ Ամբաստանյալների աթոռին է 35 մարդ, որոնց մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներում գողություն կատարելու եւ հանցավոր խմբին մասնակցելու մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...