Մակրոնը չի բացառել, որ երկրում կորոնավիրուսի բռնկումը կարող է վերաճել համաճարակի
Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառել երկրում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի առաջացման հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց այցի ժամանակ, որտեղ չորեքշաբթի գիշեր վիրուսից 60-ամյա ֆրանսիացի էր մահացել, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք գտնվում ենք ճգնաժամի, համաճարակի սկսման հնարավորության առաջ»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ կան երկրներ, որտեղ վիրուսից ավելի մեծ վնաս է հասցվել, քան Ֆրանսիայում է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի լավ պատրաստվել յուրաքանչյուր միջոցառման փուլերին՝ վիրուսին լավագույնս հակազդելու համար:
Մակրոնն ընդգծել է, որ «քաղաքացիները պետք է տիրապետեն բոլոր այն միջոցառումների վերաբերյալ տեղեկություններին, որոնք ձեռնարկվում են իշխանությունների կողմից: Ընդ որում, ֆրանսիացի առաջնորդը նկատել է, որ «պետք է խուսափել բնակչության շրջանում հնարավոր խուճապից»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...