ՀԴԲ-ն ՆԱՍԱ-ի աշխատակցին ձերբակալել է Չինաստանի հետ կապերը թաքցնելու համար
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ձերբակալել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակցին, որը, ինչպես հաղորդվում է, ՆԱՍԱ-ի հետազոտական նախագծի համար ֆինանսավորում ստանալու ընթացքում չի հայտնել չինական կազմակերպությունների հետ իր կապերի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, գրում է CNN-ը։
63-ամյա Սայմոն Սո Թեոնգ Անգը դաշնային բյուրոյի գործակալների կողմից ձերբակալվել է ուրբաթ և մեղադրվում է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով խարդախության համար։
Իշխանությունները պնդում են, որ Արկանզաս Ֆայեթվիլ համալսարանի պրոֆեսոր և գիտաշխատող Անգը մոլորեցրել է ՆԱՍԱ-ին՝ «չբացահայտելով, որ ինքն այլ պաշտոններ է զբաղեցնում չինական համալսարաններից մեկում և չինական ընկերություններում»։
Իրենց ուսումնասիրությունների շրջանակում իշխանությունները հայտարարել են, որ տղամարդը դաշնային գործակալություններից, այդ թվում՝ ՆԱՍԱ-ից մի քանի դրամաշնորհ է ստացել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...