Ուկրաինայի դեսպանը «Կատյուշայի» պատճառով «սպառնացել է» Թուրքիային թողնել առանց ուկրաինացի զբոսաշրջիկների
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Ալանիա առողջարանային քաղաքում Հաղթանակի օրվան նվիրված համերգի ժամանակ «Կատյուշա» երգի կատարումն ուկրաինացիների նկատմամբ անարգանք է անվանել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դիվանագետը սադրանք է անվանել ակցիան: «Մի՞թե ուկրաինացի զբոսաշրջիկն այլևս ցանկալի չէ հիասքանչ Ալանիայում»,- գրել է դեսպանն իր թվիթերյան էջում:
Նա հավելել է, որ ակցիայի մասնակիցները խախտել են կարանտինի պահանջները:
Թուրքական քաղաքում մայիսի 9-ին համերգ է տեղի ունեցել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: Համերգի մասնակիցները ելույթ են ունեցել ավտոբուսում:
Տեղի ռուսական համայնքի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել ակցիայի անցկացումը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...