Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է հիվանդանոցում
Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը Մեծ Բրիտանիայում հայտարարված կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է Լոնդոնի հիվանդանոցում, գրում է express.co-ն։
Նշվում է, որ 64-ամյա հոգևորականը հատուկ դասընթացներ է անցել անհատական պաշտպանության միջոցները ճիշտ կրելու և վարակված մարդկանց հետ շփվելու համար:
Այնուհետև նա կամավոր աշխատանքի է անցել իր նստավայրից ոչ հեռու՝ Թեմզայի հարավային ափին գտնվող Սուրբ Թոմասի հիվանդանոցում, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել նաև կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է, որ արքեպիսկոպոսը վարչապետի հետ չի շփվել բուժհաստատությունում։
«Կարանտինի հայտարարումից ի վեր արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը կամավոր աշխատել է Սուրբ Թոմասի հիվանդանոցում`աղոթելով հիվանդների և մահացածների համար»,− հայտնել է քաջատեղյակ աղբյուրը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիայի եկեղեցիները փակվել էին մարտի կեսերին։ Տաճարներում ժամերգությունները նախատեսում են վերսկսել միայն հուլիսին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...