Facebook-ը կորոնավիրուսի մասին ավելի քան 50 միլիոն միավոր գրառում է հեռացրել
Facebook-ի ավելի քան 50 միլիոն միավոր գրառումներ ստացել են նախազգուշական մարկերներ, որ նրանք կորոնավիրուսի հարցում թյուրիմացության մեջ են գցում մարդկանց։
Facebook-ը հայտնել է, որ մարտի 1-ից հեռացվել է ավելի քան 2,5 միլիոն միավոր գրառում՝ կապված բժշկական պարագաների, այդ թվում դիմակների եւ Covid-19-ի ախտորոշման համար նախատեսված թեսթ-հավաքածուների վաճառքի հետ:
Սոցցանցը նաեւ հայտնել է, որ իր Covid-19 տեղեկատվական կենտրոնը, որը առողջության եւ վիրուսների մասին տեղեկատվություն է ներկայացնում պաշտոնական աղբյուրներից, ավելի քան երկու միլիարդ մարդու ուղղորդել է դեպի առողջապահական մարմինների ռեսուրսներ:
Սոցիալական ցանցերի, այդ թվում Facebook-ի, հարթակները բազմիցս քննադատության են ենթարկվել Covid-19-ի բռնկման հետ կապված ապատեղեկատվության եւ վնասակար գրառումների քանակի համար:
Մի շարք բարեգործական կազմակերպություններ եւ ընկերություններ, որոնք զբաղվում են համացանցում անվտանգության հարցերով, նախազգուշացնում են, որ քանի որ մարդիկ, հատկապես երեխաները, կարանտինի ընթացքում ավելի շատ ժամանակ են անցկացնում ցանցում, անհրաժեշտ է առցանց հարթակների ավելի խիստ մոնիթորինգ:
Իր հաշվետվության մեջ Facebook-ը նշել է, որ իր հայտնաբերման տեխնոլոգիան այժմ գտնում է այդպիսի գրառումների մոտ 90%-ը, որը հարթակը հեռացնում է։
Instagram-ը, որը նույնպես պատկանում է Facebook-ին, հայտնել է ինքնասպանության մասին եւ ինքնասպանության հետ կապված գրառումների 40% աճի մասին, որոնց դեմ միջոցներ է նախաձեռնել։
Հաշվետվության հետ մեկտեղ, Facebook-ը հայտարարել է, որ կատարելագործում է որոշ տեխնոլոգիաներ, որոնք նա օգտագործում է բովանդակության խախտումները, այդ թվում՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն պարունակող նկարները հայտնաբերելու համար, որոնք նախկինում նույնականացված պատկերների գրեթե ճշգրիտ պատճեններ են:
Ընկերությունը հայտնել է, որ մշակել է համակարգեր`վիրուսի հետ կապված ապրանքների վաճառքները դադարեցնելու համար:
Facebook-ի տեխնոլոգիայի տնօրեն Մայք Շրոփֆերը նշել է, որ ընկերության կախվածությունը տեխնոլոգիաներից, որոնք օգտագործվում են գրառումների վերլուծության համար, կորոնավիրուսի համավարակի ընթացքում մեծացել է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...