ՀՕԿ-ում հայտարարել են, որ մայիսին եւ հունիսին Երկրի վրա ջերմաստիճանը նորմից բարձր կլինի
Մայիս եւ հունիս ամիսներին ցամաքում եւ օվկիանոսներում ջերմաստիճանը միջինից բարձր է սպասվում: Այս մասին հաղորդել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:Ըստ դրա փորձագետների` դրան նպաստում է «տաքացման գլոբալ միտումը»: Այս կանխատեսումը հիմնված է «ամբողջ աշխարհում ՀՕԿ-ի կողմից հավատարմագրված կենտրոնների կողմից համաշխարհային կանխատեսումների մոդելավորման վրա»: ՀՕԿ-ը հիշեցրել է, որ Էլ-Նինյոյի բնական երեւույթը, որը սովորաբար «տաքացնող ազդեցություն» է ունենում, մայիս-հունիս ամիսներին կլինի միջին ցուցանիշների սահմաններում: Այնուամենայնիվ, չնայած դրան, «[Երկրի] մակերեւույթի միջին ջերմաստիճանը շարժվում են դեպի գրեթե ռեկորդային մակարդակներ»:
ՀՕԿ-ի կանխատեսումների հետ կապված դրա գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը հայտարարել է, որ նույնիսկ Էլ Նինյոյի ներկայիս «չեզոք» պայմաններում մայիս-հունիս ամիսներին ջերմաստիճանն ավելի բարձր է սպասվում, քան նախորդ տարի էր:
Օդի եւ ծովի մակերեւույթի շերտի ջերմաստիճանը, ինչպես նաեւ օվկիանոսների տաքացումը «կլիմայի փոփոխության պատճառով աճել են, ինչը մեծապես ազդում է էքստրեմալ երեւույթների վրա, ինչպիսիք են արեւադարձային ցիկլոնները եւ տեղատարափ անձրեւները»,- ասել է նա:
ՀՕԿ-ի ղեկավարը նաեւ շեշտել է, որ կորոնավիրուսի բռնկման համատեքստում մարդկությունը, «ավելին, քան երբեւէ, եղանակային հուսալի կանխատեսումների եւ կլիմայի երկարաժամկետ կանխատեսումների կարիք ունի, քանի որ ջերմաստիճանը եւ տեղումները մեծ ազդեցություն են ունենում տնտեսության առանցքային ճյուղերի եւ առողջապահական համակարգերի վրա, որոնք փլուզման եզրին են համավարակի պատճառով»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...