Զբոսայգում անցորդը կանգնեցրել է ոտքով աշխատանքի գնացող Բորիս Ջոնսոնին և իր վրդովմունքը հայտնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին նկատել են Լոնդոնի Սենթ Ջեյմսի զբոսայգում, որտեղ նրան կանգնեցրել է կարանտինային միջոցառումներից վրդովված անցորդը` ընկերության տնօրեն և կառավարման հարցերով ավագ խորհրդական Բոբ Մեդոուզը, գրում է Daily Mail-ը։
ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարներում տղամարդը մատ է թափ տալիս ոտքով աշխատանքի ուղևորվող Մեծ Բրիտանիայի վարչապետի վրա և մոլեռանդորեն հայտնում իր կարծիքը։
Անցորդի ընկերը պարբերականին պատմել է. «Բոբը կառավարման աշխատանքի մեծ փորձ ունի, նա շատ զայրացած է կառավարության՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու պատասխան գործողությունների կապակցությամբ, և մասնավորապես՝ ինչ վերաբերմունքի են արժանանում Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները»։
Մեկ այլ ընկեր հավելել է. «Բոբի ընկերությունը մեծ աշխատանք է կատարել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հետ, և նա զայրացած է Բորիսի վրա: Երբ տեսավ նրան, այդ առիթն օգտագործեց իր մտքինը նրա դեմքին ասելու համար»։
Հաղորդվում է, որ 70-ամյա Բոբ Մեդոուզը Saxonbury Limited-ի տնօրենն է, որը մասնագիտացած է խոշոր ընկերությունների տնօրենների ընտրության և ավագ ղեկավարների խորհրդատվության գծով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...