Լոնդոնի քաղաքապետը դեմ է Անգլիայի առաջնության վերսկսմանը
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը դեմ է ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերսկսմանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումը հնարավոր է հունիսից։
«Սադիկ Խանը հետաքրքրված է Պրեմյեր լիգայի եւ պրոֆեսիոնալ սպորտի մրցումների վերսկսմամբ, սակայն երկիրը ճգնաժամի մեջ է, ամեն օր հարյուրավոր մարդիկ են մահանում։ Այդ պատճառով նա համարում է, որ դեռ վաղ է Անգլիայի առաջնությունը մայրաքաղաքում վերսկսելը։
Սադիկ Խանը «Լիվերպուլի» ֆանատ է եւ ցանկանում է, որ հանդիպումները շարունակվեն, սակայն դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ կլինի անվտանգ»,- Լոնդոնի քաղաքապետարանի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է հունիսի 1-ից մարզական մրցումների անցկացումն առանց հանդիսականների։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...