Թրամփը պարզաբանել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսի դեմ դիմակ չի կրում, քանի որ ոչ մեկին չի մոտենում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, թե ինչու դիմակով չէ, չնայած Սպիտակ տան աշխատակիցներին այսօրվանից հրահանգվել է աշխատավայրում դիմակներ կրել: Սպիտակ տան արդեն մի քանի աշխատակից հիվանդացել է:
«Աշխատակիցներն ինձնից եւ միմյանցից որոշակի հեռավորություն են պահպանում: Իմ դեպքում ես ոչ մեկին մոտ չեմ... Իմ դեպքում ես բավականին հեռու եմ մնում բոլորից՝ ով էլ լինի»,- հայտարարել է Թրամփը, որն իսկապես ճեպազրույցի մյուս մասնակիցներից հեռու էր:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան գրեթե բոլոր աշխատակիցները հիմա դիմակներ են կրում, եւ ինքն է դա պահանջում:
Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսն ամեն օր թեստավորվում են, մինչեւ հիմա բոլորը բացասական են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...