Տղամարդն իր տան տակ 120 տարվա թունել է գտել
Փլիմութի (Մեծ Բրիտանիա) բնակիչ Ջեյք Բրաունը կարանտինի ժամանակ որոշել է իր տունը վերանորոգել։ Երբ նա ծակել է պատերից մեկը, նկատել է, որ ներքեւի մասում այն ուրիշ կառոցվածք ունի։ Նա ծակել է պատը, այնուհետեւ հատակը, որից հետո բացել է այն ու մոտ 120 տարվա թունել հայտնաբերել, հայտնում է Daily Star-ը։
Թունելի տարիքի մասին վկայում են 20-րդ դարի սկզբի շշերը, որոնք գտնվել են այնտեղ։ Նաեւ Ջեյքը ներսում թերթի կտորներ եւ մոտ 50 տարվա վաղեմության ներկի տարաներ է գտել։ Դրանցից նա որոշել է, որ թունելը, հավանաբար, կես դար առաջ են փակել։
Տեղացի պատմաբանի խոսքերով՝ Ջեյքի տան տակ գտնվող թունելը օգտագործվել է ածուխ պահելու համար։ Ավելի ուշ նման կառույցները վերածվել են գինու մառանների, սնկի աճեցման վայրերի եւ նույնիսկ լողալու համար հատուկ ավազանների։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...