Հին Եգիպտոսում երկինքն ընկալվել է որպես ջրով լիքը շրջած թաս․ գիտնականներ․
Հատնի է դարձել, որ նախկինում եգիպտացիները երկինքն ընկալել են որպես ջրով լցված մետաղական թաս, հաղորդում է Planet today-ը։
Հին Եգիպտոսի ձեռագրերի լեզվաբանական փորձաքննության միջոցով դա հայտնաբերել է ԱՄՆ Բրաունի համալսարանի հայտնի եգիպտագետ Վիկտորյա Ալմանսա-Վիլյատորոն։
Ամերիկացի հետազոտողը գտնում է, որ Հին Եգիպտոսի բնակչությունը երկնքի կապույտ երանգը նմանեցրել է մետաղական թասի մեջ ջրի երանգին։ Երկնքի ընկալումը, որպես շրջած մետաղական թաս, մարդկանց բացատրել է, թե ինչպես է անձրեւ գալիս, եւ ինչպես են թռչում երկնաքարերը։
Հին բնակիչները երկնաքարերն անվանել են «երկնային թասի» մասեր։ Շատ հաճախ գիտնականները երկնքին, կանանց կամ մետաղներին առնչվող բառերի կողքին հանդիպել են N41 հիերոգլիֆին։ Մեկ այլ տեսության համաձայն, մետաղյա թասը խորհրդանշել է Նութ աստվածուհուն։ Ենթադրաբար Հին Եգիպտոսի մարդկանց համար այդ նշանն իր մեջ երկաթի կարեւոր խորհրդանիշ է կրել։
Ինչպես հայտարարում է N+1 տեղեկատվական հարթակը, հին եգիպտացիների համար երկաթյա իրերը հանդիսացել են ճոխության պարագաներ։ Դա է պատճառը, որ նման իրեր հայտնաբերվում են կայսրերի դամբարաններում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...