Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով ավելի շատ հարկ կվճարեն
Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով ավելի շատ հարկ կվճարեն, քանի որ կառավարությունները կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պայմաններում փորձում են ֆինանսավորել ծախսերը եւ վերականգնել իրենց տնտեսությունները։
CNBC-ին տված հարցազրույցում Capital Economics-ի նախագահ Ռոջեր Բութլն ասել է, թե ինքն անհանգստացած է այն հանգամանքով, որ որոշ կառավարություններ, այդ թվում նաեւ բրիտանականը, համաճարակի հետեւանքները մեղմելու համար կարող են բարձրացնել հարկերը։
Նա ավելացրել է, որ հարկային ռեակցիան համաճարակին կդառնա քաղաքական հարց, քանի որ ղեկավար մարմինները մտադիր են նորից բացել տնտեսությունը, վերականգնել ՀՆԱ-ն եւ ուրախացնել հանրությանը։
Ամենահարուստների կողմից մուծվող հարկերի բարձրացման գաղափարի հեղինակները տնտեսագետներն են, քանի որ Covid-19 համավարակի երկարատեւ ազդեցությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։
Արժույթի միջազգային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում սկսվել է 1930-ականներից հետո ամենախորը տնտեսական անկումը, ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը 2020-ին կկրճատվի 3%-ով։
ԱՄԿ-ն կառավարություններին առաջարկել է դիտարկել եկամուտներից, գույքից եւ հարստությունից հարկերի ավելացման հարցը (համերաշխության հավելավճար)՝ որպես իրենց տնտեսությունների պաշտպանության ծրագրերի ֆինանսավորման եղանակ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...