Պատրաստվում են եւս մեկ ծանր հարված հասցնել. ամեն դեպքում զգուշացնում են
Եվրամիության անդամները պետք է պատրաստվեն նոր կորոնավիրուսի տարածման երկրոդ ալիքի հնարավոր սկսվելուն: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռիսկերի գնահատման վերջին արդյունքների համաձայն՝ անդամ երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին»,- ասել է նա եւ շեշտել, որ եվրոպական երկրները պետք է անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկեն՝ նման սցենարին պատրաստ լինելու համար:
ԵՀ ներկայացուցչի խոսքով՝ Հիանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը պարբերաբար գնահատում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը: «Նոր ալիքներ կարող են հայտնվել, եթե նույնիսկ ընթացիկ ցուցանիշները լավ են վերահսկվում»,- հավելել է նա:
Համավարակի սկզբից կորոնավիրուսով աշխարհում վարակվել է ավելի քան 4 մլն մարդ, մահացել է գրեթե 280 հազարը: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով, գրանցվել է վարակման 221 344 դեպք, ապաքինվել է 39 801 մարդ, մահացել է 2 009-ը: ՌԴ կառավարությունը գործարկել է ստեպկորոնավիրուս.ռդ ռեսուրսը՝ երկրում իրավիճակի մասին տեղեկացնելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...