Իսպանիայի կեսը պատրաստ է, իսկ մյուս կեսը՝ ոչ
Իսպանիայի կառավարության սահմանած ժամանակացույցի համաձայն՝ մայիսի 11-ին երկրում պետք է սկսվեր կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը: Այս փուլում նախատեսվում էր թույլ տալ հավաքվել մինչեւ 10 մարդ խմբերով (տանը կամ ծածկապատշգամբներ ունեցող ռեստորաններում), հաճախել եկեղեցի, չեղարկել նախնական գրանցմամբ վարսահարդարման սրահներ այցելելը, բացել մինչեւ 400 քառ.մետր մակերեսով խանութները, անցկացնել մշակութային միջոցառումներ՝ պայմանով, որ դահլիճներն ու թանգարանները լցված են լինելու իրենց առավելագույն տարողության երրորդ մասով, փոխանցում է RG-ն:
Սակայն պարզվել է, որ սահմանափակող միջոցառումների մեղմացման համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանում է պիրենեյան թագավորության նահանգների կեսից փոքր-ինչ ավելին (50-ից 28,5-ը). իշխանությունները որոշում են ընդունում ըստ յուրաքանչյուր տարածքի ու գոտու: Մնացյալը, ինչպես Մադրիդի շրջանը, Բարսելոնան, Մալագան կամ Տոլեդոն, դեռեւս նվազագույնը մեկ շաբաթ կշարունակեն ապրել առաջին փուլի պայմաններում: Արժե նշել, որ Տարագոնա նահանգը բաժանվել է 2 մասի, դրանցից մեկի բնակիչները երկուշաբթիից ավելի շատ ազատություններ կստանան, մնացյալը ստիպված կլինեն մի փոքր էլ սպասել:
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր փուլը պետք է տեւի նվազագույնը 2 շաբաթ, «նոր կարգավորմանը» անցումը կարող է ձգվել: Նախապես նախատեսվում էր, որ 4-րդ փուլը կավարտվի հունիսի 22-ին, որից հետո իսպանացիները կվերադառնան նախկին կյանքին, իհարկե՝ որոշ սահմանափակումներով, որոնք գործելու են այնքան ժամանակ, մինչեւ չստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը եւ կպահպանվի COVID-19-ով վարակվելու վտանգը:
Վերջին տեղեկություններով՝ Իսպանիայում գրանցվել է վարակման 224 390 դեպք, 26 261 մարդ մահացել է, 136 166-ը ապաքինվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...