Սաակաշվիլին Վրաստանի համար սով է կանխատեսել, եթե Ուկրաինայի հետ նրա հարաբերությունները փչանան
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի ժողովրդին սով է սպառնում, եթե Կիեւի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները փչանան: Նա այս մասին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:
Նրա կարծիքով՝ Վրաստանն Ուկրաինայի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը: Քաղաքական գործչի խոսքով՝ այն ամենի մեծ մասը, ինչ մարդիկ գնում են Վրաստանի խանութներում, «օրինակ՝ ցորենը, հնդկաձավարը, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներմուծվում է Ուկրաինայից»:
«Ուկրաինան մեր արտադրանքի իրացման անչափ կարեւոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետ կլինի, եւ Վրաստանում մարդիկ վաղը կմահանան սովից»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Միխայիլ Սաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ: Դրանից հետո Վրաստանն իր դեսպանին Կիեւից հետ էր կանչել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...