Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի ազգային գաղափարախոսությունը
Ռուսաստանի ազգային գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, սակայն այն պետք է ուղղված լինի երկրի զարգացմանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի շրջանակներում տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հաղորդավար Պավել Զարուբինի ինստագրամյան էջում:
«Այո, հայրենասիրությունն է, կարծում եմ, այստեղ ուրիշ ոչինչ չի կարող լինել: Սակայն հայրենսիրությունը չպետք է հնացած և խմորված լինի»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ռուսական գաղափարախոսությունը:
Նախագահի կարծիքով՝ «հայրենասիրությունն այն է, երբ մարդ նվիրվում է երկրի զարգացմանը, առաջխաղացմանը»: «Դա բնավ չի նշանակում, որ պետք է ողջ ընթացքում գլուխ գովել միայն հերոսական անցյալով, պետք է նայել դեպի մեր ոչ պակաս հերոսական և հաջողակ ապագան: Դրանում է հաջողության գրավականը»,- մեկնաբանել է Պուտինը:
Պատասխանելով մյուսների և ռուսական ազգային բնավորության տարբերության մասին հարցին՝ Պուտինը նշել է, որ «ռուսները տարբերվում են պատմական հիշողությամբ, որն անընդհատ վերադարձնում է ծանր փորձություններին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...