Թրամփը մտահոգված է, որ կորոնավիրուսի երկրորդ հնարավոր ալիքը կարող է խանգարել նախագահի պաշտոնում իր վերընտրմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտահոգում է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը, որը, մասնագետների կանխատեսմամբ, կարող է լինել աշնանը: Թրամփը կարծում է, որ այն գուցե վնասի իր հեղինակությանը և խոչընդոտի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելուն: Ինչպես փոխանցվում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:
Ամերիկյան պարբերականը, հղում անելով նախագահի խորհրդականների շրջանում իր աղբյուրին, հայտնում է, որ նրանցից ոմանք Թրամփին անվանել են «մռայլ և ցնցված` իր նվազող վարկանիշի պատճառով»: Նրանց խոսքով՝ Թրամփն ամեն կերպ փորձում է հասկանալ, թե ինչպես է «ամեն ինչ հանկարծակիորեն փոխվել՝ վերընտրվելու վստահությունից մինչև Ջո Բայդենին պարտության մտավախություն»:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն առաջ է անցել Թրամփից՝ ըստ հանրապետական գործչի ընտրարաշավի անդամների կողմից իրականացվող հարցումների:
Թրամփը ներկա պահին կենտրոնացած է համավարակից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու ծրագրերի վրա, քանի որ կարծում է, որ այդ գործում իր հաջողությունը կապահովի հաղթանակը նախագահական ընտրություններում: Նա մտադիր է ամռանը վերսկսել իր ելույթները տարբեր նահանգներում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...