Օմսկի շրջանում դաժանաբար սպանել են Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերանին
Ռուսաստանի Օմսկի մարզի Տեվրիզ գյուղում խոհանոցային դանակով սպանել են Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վերետանին, բերման ենթարկված կասկածյալը տեղի բնակիչ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի կայքում հրապարակված տեղեկատվությանը։
«Թեւրիզ գյուղում բարեկամները հայտնաբերել են բռնության հետեւանքով մահվան նախանշաններով 96-ամյա տղամարդու դին։ Օմսկի շրջանում Ռուսաստանի քննչական մարմինները փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, կասկածյալը բերման է ենթարկվել, որը տեղի 65-ամյա բնակիչ է»,-ասվումէ հաղորդագրության մեջ։
Քննության վարկածով՝ մայիսի 6-ի երեկոյան կասկածյալը հյուր է եկել անծանոթ վետերանի տուն։ Անձնական հակակրանքի պատճառով տղամարդիկ վիճել են, եւ կասկածյալը վետերանի կրծքի շրջանում խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել։ Կենսաթոշակառուն տեղում մահացել է, իսկ կասկածյալը՝ փախուստի դիմել։
Այժմ քննիչները պարզում են տեղի ունեցածի պատճառները, առգրավվել են իրեղեն ապացույցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
«Այսօր դատարանի կողմից ընտրվել է կալանքը՝ որպես կասկածյալի խափանման միջոց։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...