Իտալիայի նախագահն ասել է, որ ամռանը կարանտին չի լինելու
Պատասխանելով իտալական «Կորիեռա դե լա սեռռա» թերթի հարցին, թե աղքատությունը թակում է երկրի դռները, եւ դուք չեք վախենո՞ւմ սոցիալական լարվածությունից, Իտալիայի նախագահ Ջուզեպե Կոնտեն ասել է.
«Մեզ ծանր ամիսներ են սպասվում: Մենք վերջին ժամանակահատվածի ամենածանր փուլում ենք: Ունենալու ենք ՀՆԱ-ի կտրուկ անկում: Բնականաբար, տնտեսական հետեւիանքները լինելու են շատ ծանր: Կառավարությունը ջանադրաբար աշխատում է եւ շարունակելու է աշխատել: Ամեն ինչ արվելու է սոցիալական եւ տնտեսական կայունությունը երաշխավորելու համար: Կառավարությունն անում է ամենը երկրի մրցունակությունը բարձրացնելու, Իտալիան ավելի արդար եւ բաց դարձնելու համար»:
Նա հույս է հայտնել, որ իտալացիների առողջ բանականությունը կհաղթի եւ նրանք կանեն ամեն ինչ, որ կորոնավիրուսի վարակի երկրորդ փուլ չլինի, եւ որ նրանք կպահպանեն սոցիալական բոլոր պարտավորությունները: Իտալիայի նախագահը ասել է, թե մարդկանց առողջությունն ավելի կարեւոր է եւ անգամ տնտեսության հաշվին իրենք պարտավոր են հոգ տանել իտալացիների առողջության պահպանման համար:
Նա կարեւորել է նաեւ կառավարության եւ տեղական իշխանությունների միջեւ առկա սերտ համագործակցությունը:
Իտալացիներին հետաքրքրում է, թե երբ կվերացվեն մարզերի միջեւ առկա հաղորդակցության սահմանափակումները եւ կվերականգնվեն ազատ տեղաշարժի իրավունքը:
Նախագահ Կոնտեն ասել է, որ իրենք սպասում են համաճարակաբանների վերջնական եզրահանգմանը, բայց կարծիք է հայտնել, որ ամռանը կարանտին չի լինի եւ իտալացիները կկարողանան ծով գնալ, հանգստանալ լեռներում, եւ կոչ է արել ամեն դեպքում ամռանը մնալ Իտալիայում եւ հիանալ Իտալիայի գեղեցկությամբ:
Top-News,am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...