Լիգա 1-ի վաղաժամ ավարտի որոշումը, կարծում եմ, հապճեպ է ընդունվել․ Ֆաբրեգաս
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը BeIN SPORTS-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունը դադարեցնելու որոշումը, հնարավոր է, որ հապճեպ է ընդունվել:
«Սա լուրջ որոշում է, և ես կարող եմ հասկանալ, թե ինչու են նրանք դա կայացրել: Բայց երևի թե դա ժամանակից շուտ, հապճեպ ընդունվեց՝ հաշվի առնելով, որ շատ թոփ առաջնություններ փորձում են վերսկսել մրցաշրջանը»,- ասել է Ֆաբրեգասը:
Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները:
Մրցաշրջանի արդյունքների հնարավորինս շուտ ամփոփումը չուշացավ․ ակումբների մրցաշրջանի արդյունքները կորոշվեն մրցաշարային աղյուսակի ներկայիս դասավորվածությամբ: Սա նշանակում է, որ 2019/20 մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն է հռչակվում ՊՍԺ-ն: Չեմպիոնների լիգայում, բացի փարիզցիներից, կխաղան նաև «Մարսելը» և «Ռենը», որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: Իսկ Ֆաբրեգասի «Մոնակոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում