Զելենսկին խոստվանել է, թե ինչ սպասումներ ունի Սաակաշվիլիից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահին՝ Միխեիլ Սաակաշվիլիին վստահելով երկրի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար պաշտոնը, հույս է հայտնել, որ վերջինս կարող է դրական արդյունքներ ցույց տալ բիզնեսի կանոնակարգման և մաքսային ոլորտի բարեփոխումների ոլորտում, քանի որ, ըստ նրա, Սաակաշվիլին ամենաարդյունավետն էր հենց ժամանակակից մաքսատան ստեղծման գործում:
Վրաստանում նրա նախագահության օրոք զգալիորեն նվազել է կոռուպցիոն խարդախությունների թիվը, և ստեղծվել է ժամանակակից մաքսակետ: Այդ մասին նախագահը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում:
«Ես չեմ ակնկալում աշխատանքի արդյունքներ Սաակաշվիլիի նշանակման երկրորդ օրը, բայց դրանք պետք է լինեն առաջիկա ամիսներին: Արդյունքները վերաբերում են բիզնեսի ապօրինի կարգավորմանը և մաքսային ոլորտի բարեփոխումներին», -ասել է նա:
Բացի այդ, նախագահը ցանկություն է հայտնել օգտվել Սաակաշվիլիի «ամուր ներդրումային կապերից»: Նոր պաշտոնյայից ակնկալում է նաև խորհուրդներ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:
Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելու հրամանը Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին` հարուցելով Վրաստանի դժգոհությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...