Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ և կոչ է արել միջազգային հանրությանն «այս բարդ ժամանակներում» միավորել ջանքերը խաղաղության և կայունության պահպանման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Բելառուսը, ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքարել է թշնամու դեմ՝ մարդկության խաղաղ ապագայի համար։ Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների ցուցաբերած համերաշխությունը, այդ թվում՝ պատերազմի հետևանքով ավերված տնտեսության վերականգնման գործում և «լենդ-լիզ» ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի աջակցությունը։ Համոզված եմ, որ այսօրվա ծանր պայմաններում միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը՝ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով»,- ասվում է Թրամփին ուղղված շնորհավորանքի մեջ։
Վերջին շրջանում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում Մինսկի ունեցած դերակատարման ֆոնին Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվել են։ Մասնավորապես՝ ակտիվացել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բելառուս. փետրվարի 1-ին եվրասիական շրջագայության շրջանակում Բելառուս էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և բանակցություններ վարել Լուկաշենկոյի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ։ Կողմերը 2008 թվականից ի վեր առաջին անգամ դեսպանների փոխանակման վերաբերյալ պատրաստակամություն էին հայտնել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...