ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են նոր իմիգրացիոն սահմանափակումներ ընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է իմիգրացիայի մասնակի արգելքի մասին ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը երկարացնելու, ինչպես նաեւ երկիր մուտք գործելու համար լրացուցիչ սահմանափակումներ ընդունելու հավանականությունը: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի հաղորդմամբ՝ նոր հրամանում, որը կարող է ստորագրվել արդեն մայիսի սկզբում, կարգելվի բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար H1-B աշխատանքային վիզայի տրամադրումը, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ժամանակավոր աշխատողների համար H2-B վիզան, ինչպես նաեւ աշխատելու իրավունքով ուսանողական վիզան: Այդ սահմանափակումների տեւողությունը կարող է լինել ընդհուպ մինչեւ մի քանի տարի: Թերթի աղբյուրների խոսքով՝ վարչակազմն առաջնորդվում է նրանով, որ այդ որոշումը աջակցություն կստանա հանրության կողմից կորոնավիրուսի տարածման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ փաստաթուղթը չի վերաբերի ԱՄՆ ժամանակավորապես ժամանողներին եւ ֆերմերային տնտեսությունների աշխատակիցներին:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 75.6 հազար մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...