ՈւԵՖԱ նախագահ․ Սա հսկայական եւ դրական քայլ է բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին
ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ողջունել է Գերմանիայի առաջնությունը վերսկսելու մասին որոշումը։
«Սա հսկայական եւ դրական քայլ է բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին։ Մրցաշարի վերսկսման որոշումը ֆուտբոլային եւ քաղաքական իշխանությունների կառուցողական երկխոսության եւ մանրամասն պլանավորման արդյունք է։
Վստահ եմ, որ Գերմանիան բոլորին կտա հրաշալի օրինակ, թե ինչպես կարող է ֆուտբոլն իր հույզերով, եռանդով եւ անկանխատեսելիությամբ ազդել կյանքի վրա։ Բոլորին հաջողություն եմ մաղթում»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Marca-ն։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 16-ին Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Շալկեի» դիմակայությամբ։ Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում