Պուտինն ու Թրամփը քննարկել են կորոնավիրուսն ու նավթը
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռասխոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել՝ կապված ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակի հետ։ «Շեշտադրվել է դաշնակցային հարաբերությունների պատմական նշանակությունը, որոնք կապել են մեր ժողովուրդներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ թույլ են տվել հաղթել ընդհանուր թշնամուն։ Ընդգծվել է, որ հետեւելով այդ ավանդույթներին, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ունակ են շատ բաների հասնել ժամանակակից սուր խնդիրների լուծման հարցում, ներառյալ ռազմավարական կայունության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, համաճարակներին դիմակայելը»։
Կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ դրական գնահատական է տրվել երկկողմ համագործակցությանը։ Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը մեծացնելու մասին։ Մասնավորապես, ամերիկյան կողմին առաջարկվել է Ռուսաստան բժշկական սարքավորումներ ուղարկել։
Նախագահները անդրադարձել են համաշխարհային շուկայում իրավիճակին։ Նշվել է հիմնականում ՌԴ եւ ԱՄՆ նախագահների շնորհիվ, «ՕՊԵԿ+» նոր համաձայնագրի ժամանակին կնքումը, որը ուժի մեջ է մտել մայիսի 1-ին եւ արդեն գործնական ազդեցություն է թողել նավթային գների կայունացման վրա։ Հաստատվել է ռուս-ամերիկյան երկխոսության աջակցության եւ շփումների կարեւորությունը տարբեր ոլորտներում։
Առաջնորդները գոհունակություն են հայտնել կայացած զրույցի կապակցությամբ, որը կառուցողական ու բովանդակալից բնույթ է կրել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...