Սաակաշվիլին կգլխավորի Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհուրդը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կգլխավորի Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհուրդը: Լուրը հայտնել է ինքը Սաակաշվիլին` մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան:
2014 թվականին Ուկրաինայի այժմ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նախաձեռնությամբ ստեղծված կառույցը նախագահին կից հատուկ խորհրդատվական մարմին է՝ բարեփոխումների իրականացման հարցով:
Պաշտոնավարման ավարտից հետո Ուկրաինա տեղափոխված Վրաստանի նախկին առաջնորդը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն երկրի փոխվարչապետի պաշտոնն է առաջարկել, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել Թբիլիսիում: Վարչապետ Գիորգի Գախարիան սպառնացել էր ետ կանչել Վրաստանի դեսպանին, հիշեցնելով, որ նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում:
Ավելի ուշ Սաակաշվիլիի թեկնածությունը հավանություն չէր ստացել Ուկրաինայի խորհրդարանում Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության շրջանում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...