Բելառուսի ԱԳՆ-ն Ռուսաստանի Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից
Բելառուսի արտգործնախարարությունը ռուսաստանյան Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից: Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ այդ որոշումը կայացվել է դաշնային հեռուստաընկերության կողմից կորոնավիրուսի հարցում Բելառուսի գործողությունները քննադատող ռեպորտաժից հետո:
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ իրենց թղթակիցն արդեն Բելառուսից արտաքսվել է: «Բելառուսական իշխանությունների այդ գործողությունները բացարձակ անհեթեթ են», - հայտարարել է Առաջին ալիքի ղեկավարությունը:
Համաճարակի դեմ պայքարի հարցում Մինսկի վարած քաղաքականության մասին ռուսաստանյան հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժներն ավելի վաղ քննադատել է նաև Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Բելառուսն այն եզակի երկրներից է, որը կտրականապես հրաժարվել է կարանտինային միջոցառումներից` չչեղարկելով որևէ զանգվածային միջոցառում: Երկրում բաց են ռեստորանները, թանգարանները, կինոթատրոնները, դպրոցները, համալսարանները, չեն փակվել նաև սահմանները: 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է շուրջ 20 հազարի, զոհվել է 112 մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...