Կոնգրեսը կհրապարակի ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին վեց հազար էջանոց փաստաթղթերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել վկաների ցուցմունքների 53 սղագրություն, որը վերաբերում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը, գրում է Politico թերթը։
Նշվում է, որ փաստաթղթերը կապված են հանրապետականների հետաքննության հետ. նրանք հիշյալ հանձնաժողովը ղեկավարել են մինչև 2019 թվականը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հանձնաժողովի գործող նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆին կոչ են արել հրապարակել փաստաթղթերը:
Նշվում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելն այս շաբաթ Շիֆին տեղեկացրել է, որ ցուցմունքների՝ ավելի քան վեց հազար էջանոց սղագրությունները կարող են հրապարակվել:
Օրենսդիրները մտադիր են որքան հնարավոր է շուտ վերլուծել հետախուզության ներկայացրած փաստաթղթերի խմբագրված տարբերակները։
Ինչպես ընդգծել է թերթը, սպասվում է, որ «հազարավոր էջեր պարունակող նյութերը վերստին կթարմացնեն Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հետ կապված սկանդալը»:
Հիշեցնենք, որ ամերիկյան ընտրություններին ռուսական հավանական միջամտության հետ կապված սկանդալը ծագել է 2016 թվականին Թրամփի ընտրվելուց հետո:
2019 թվականի ապրիլին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է ռուսական միջամտության հարցի քննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, որում Թրամփի և ռուսական իշխանությունների գաղտնի պայմանավորվածության վերաբերյալ ապացույցներ չկան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...