Սպորտը անշնորհակալ գործ է․ Կարապետյան
«Սոչիի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է երկրպագուների ամենակոշտ քննադատության մասին:
«Մրցաշրջանի ավարտին, խաղալով Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» կազմում, ես դարձա Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը: Ես խփել էի 29 գոլ: Ինձ տանում էին ձեռքերի վրա, ամեն ինչ լավ էր: Մրցաշրջանը սկսվելուց առաջ ես ստիպված էի շատ ժամանակ ծախսել բիզնեսում խնդիրները լուծելու համար, դրա համար ես չէի կարող մարզվել նորմալ և պատրաստվել գալիք մրցաշարջանի մեկնարկին: Արդյունքում, նոր առաջնության սկիզբում ես ժամանակ չունեի մարզվելու, և իսկապես լավագույն մարզավիճակում չէի:
Անհաջող անցկացրեցի երեք խաղ: Աշխատում էի առավելագույնս, բայց չէի կարողանում գոլ խփել: Երկրպագուները միանգամից մոռացան այն ամենի մասին, ինչ եղել էր նախկինում: Նրանք բղավում էին տրիբունաներից. «Կարա, քեզ ի՞նչ է պատահել»: Եվ սա դեռ ամենալավ խոսքերն էին, որ հասնում էին ականջիս:
Ցավում եմ, որ մարդիկ ունեն նման կարճ հիշողություն: Անհանգստանում էի այդ առթիվ: Սպորտը անշնորհակալ գործ է: Այսօր նրանք գովաբանում են ձեզ, իսկ վաղը նրանք արդեն ատում են: Երկրպագուները ամենուր նույնն են: Պարզապես խաղից անմիջապես հետո մեկ երկրում 50 հոգի են ուզում խոսել քեզ հետ, մեկ այլ երկրում՝ 50 000»,- մեջբերում է Կարապետյանին Матч ТВ-ն:


















































Ալեքսանդր Կարապետյանի թռիչքն օդանավից (Տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում