Samsung-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր չէ ընկերությունը ժառանգել իր երեխաներին
Հարավկորեական Samsung ընկերության փաստացի ղեկավար Լի Չժե Յոնը հայտարարել է, որ ընկերության ղեկավարությունը չի հանձնի իր երեխաներին: CNN-ի փոխանցմամբ՝ Samsung-ի փոխնախագահը, որը նախկին նախագահ Լի Կուն Հիի որդին է, այս մասին հայտնել է Սեուլում կայացած ասուլիսի ժամանակ:
«Ես մտադիր չեմ իմ պաշտոնը փոխանցել երեխաներիս: Ես այս մասին երկար եմ մտածել, սակայն երկմտել եմ բարձրաձայնելու հարցում: Այս մասին չեմ խոսել ոչ միայն այն պատճառով, որ բիզնես միջավայրը բարդ է, այլև անպատասխանատու եմ համարում խոսել հաջորդ ղեկավարների մասին, քանի որ ես ինքն էլ դեռ հաստատված չեմ պաշտոնում», - ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ իր հայրն անգործունակ է դարձել 2014թ. տարած սրտի կաթվածի պատճառով:
Samsung-ը Հարավային Կորեայի խոշորագույն ընկերությունն է, որի ընդհանուր գործունեության մասնաբաժինը երկրի ողջ տնտեսության մեջ գնահատվում է մոտ 15 տոկոս:
Լին, որը 2017թ. հայտնվել էր քրեական գործի կենտրոնում, երբ նրա ձերբակալությունն անվանում էին «դարի դատավարություն», նաև ներողություն է խնդրել իր ղեկավարման ընթացքում առաջացած թերությունների համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...