Եթե արդեն համբուրվել ես ինչ-որ մեկի հետ, շարունակիր համբուրվել. Լուկաշենկոյի հերթական խորհուրդը կորոնավիրուսի վերաբերյալ
Բելառուսի նախագահը կորոնավիրուսի կանխարգելման նոր առաջարկություններ է հնչեցրել մայիսի 5-ին Մեքենայաշինության միացյալ ինստիտուտի փորձարկման հրաձգարան այցելության ժամանակ, հայտնում է Reform.by- ը:
Անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման թեմային` Լուկաշենկոն խոստովանել է, որ բելառուսներն իրենց հիմնականում պատասխանատու կերպ են դրսեւորում եւ հարգում են սոցիալական հեռավորության պահպանման կանոնները: Ընդ որում, նա ավանդաբար փոխաբերական կերպով է նկարագրել հեռավորության մասին իր պատկերացումները: Նրա արտահայտություններն արդեն մեմ են դարձել ByNet-ում:
«Եթե արդեն համբուրվել ես ինչ-որ մեկի հետ, շարունակիր համբուրվել: Մի խոթվիր, եթե տղամարդ ես: Դիմացիր մի ամիս: Եթե քսքսվել ես այնտեղ-մի տեղ` ընտանիքում, մնա ընտանիքում»,- բացատրել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Բելառուսի նախագահի այլ խորհուրդները եւս լայն տարածում էին ստացել. կամ կատակով, կամ լուրջ նա առաջարկել էր կորոնավիրուսի դեմ պայքարել տրակտորով, օղիով, չոր սաունայով, հոկեյով, կարագով, այծերով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...