Գերմանիայում կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքում վերաբացվել են թանգարանները, պատկերասրահներն ու այգիները
Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման շրջանակում իրենց աշխատանքն են վերսկսել թանգարանները, բուսաբանական ու կենդանաբանական այգիները, պատկերասրահները, գրում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի կեսերից փակված հիշյալ վայրերում այժմ գործում են սոցիալական հեռավորության պահպանման խստագույն կանոններ։ Հայտնի է, որ հաճախորդներրը պետք է անպայման դիմակներ և ձեռնոց կրեն, իսկ հերթագրումներն առցանց տարբերակով կատարեն։
Բեռլինի ամենասիրված կանաչապատ տարածքներից մեկը՝ Բուսաբանական այգին, այսօր արդեն վերսկսել է աշխատանքը՝ հյուրընկալելով 1000-ից ոչ ավել այցելու։
Նշվում է, որ գիշերային ակումբներում, համերգասրահներում և այլ մշակութային հաստատություններում շատ դժվար կլինի սոցիալական հեռավորությունը պահել, ուստի՝ գերմանական կառավարության կողմից դրանց վերաբացման մասին թույլտվություն չկա, և հայտնի չէ, թե երբ և ինչ պայմաններով դրանք կվերաբացվեն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...