Արքայազն Հարին կնոջը գոհացնելու համար վաճառել է թանկարժեք որսորդական հրացանները
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վաճառել է ձեռագործ թանկարժեք որսորդական հրացանները, որպեսզի այդպիսով գոհացնի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կնոջը՝ Մեգան Մարքլին, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտավոր 50 000 ֆունտ ստերլինգ գնահատվող երկու հրացան անձնական պայմանավորվածությամբ դեռևս հինգ ամիս առաջ՝ նախքան զույգի Մեծ Բրիտանիան լքելն է վաճառվել մի որսորդի։
Անանուն գնորդի ընկերոջ խոսքով՝ զենքերը բավական գեղեցիկ նմուշներ են, ուստի՝ ընկերը շատ գոհ է դրանք ձեռք բերելու հնարավորության համար։
Նշվում է, որ 35-ամյա արքայազնը վերջին շրջանում չի մասնակցել Բալմորալ և Սանդրինգհեմ թագավորական կալվածքներում տեղի ունեցած ավանդական որսերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հարին պատմել է ընկերներին, որ վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից նա «շատ ավելի լավ» պաշտպանված կլիներ, եթե դեռ բանակում ծառայելիս լիներ։ Սասեքսի դուքսն ընկերների հետ զրույցում նշել էր, որ իր համար «անհավատալի» է, թե ինչպես է իր կյանքը գլխիվայր շրջվել։





















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...