Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին և մեղադրել հակառակորդներին իր ձայնը «լռեցնելու» փորձի համար
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը կրկին դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին և հակառակորդներին մեղադրել իր ձայնը «լռեցնելու» փորձի համար, գրում է Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ այս մասին հայտնի է դարձել Գերմանիայում երկուշաբթի լույս տեսած Հռոմի նախկին պապի կենսագրականում:
Չնայած 2013 թվականին Հռոմի պապի պաշտոնից հեռանալուն՝ Բենեդիկտոս 16-րդը, որի իրական անունը Յոզեֆ Ռաթցինգեր է, չի դադարել սոցիալական բանավեճերին մասնակցելուց, իսկ նոր կենսագրականում միասեռ ամուսնությունների դեմ նոր «պայքար» է առաջարկել։
«Մեկ դար առաջ միասեռ ամուսնության մասին խոսելն անհեթեթություն կլիներ, իսկ այսօր դրա դեմ հանդես եկողներն օտարվում են հասարակությունից»,- նշել է 93-ամյա Ռաթցինգերը և հավելել, որ նույնը վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին և լաբորատորիաներում մարդկային կյանք ստեղծելուն։
Բենեդիկտոս 16-րդն ազգությամբ գերմանացի առաջին պապն է եղել վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...