Մասնագետները հայտնել են՝ որ մասնագիտություններն են առավել պահանջված լինելու կորոնավիրուսի համավարակից հետո
Ռուսաստանում Առաջադիմական կրթության ինստիտուտի մասնագետները հայտնել են, թե որ մասնագիտությունները կորոնավիրուսի համավարակից հետո առավել պահանջված կլինեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում հատկապես կավելանա ծայրահեղ իրավիճակներում ձեռնարկությունների առաջխաղացման համար հակաճգնաժամային խորհրդատուների, ինչպես նաև անձնական ֆինանսների հարցով խորհրդատուների պահանջարկը։
Այս ամիսների ընթացքում ընկերությունների թվայնացումը և հեռակա աշխատանքային ռեժիմին անցումը կհանգեցնի թվայնացման գործընթացների գծով փորձագետների, SMM և կոնտենտ մենեջերների, ծրագրավորողների, ինչպես նաև ժամանակի ճիշտ կազմակերպման մասնագետների պահանջարկի մեծացմանը։
Գործատուները կսկսեն նաև զանգերի կենտրոնների խորհրդատուներ, համացանցային աշխատակիցներ և առաքման ոլորտի աշխատողներ փնտրել։ Ինքնամեկուսացման երկար ժամանակահատվածը կխթանի նաև հոգեբանների պահանջարկի մեծացումը։ Ուշադրությունից անմասն չեն մնա նաև կենցաղային ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...