Արքայազն Ուիլյամը շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին բրիտանական շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում, հաղորդում է Evening Standard պարբերականը:
Այս որոշման շնորհիվ բժիշկներն այլևս ստիպված չեն լինի ժամանակ ծախսել Ուոթֆորդի մոտակա բենզալցակայան հասնելու համար: Արքայազնի քայլը, հավանաբար, կօգնի ավելի շատ կյանքեր փրկել, նշում է հրատարակությունը:
Նախկինում մասնավոր վայրէջքի համար նախատեսված բենզալցակայանն օգտագործվում է հիմնականում թագավորական ընտանիքի ուղղաթիռների համար։
Քենսինգտոնյան պալատը հանդիսանում է Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի լոնդոնյան նստավայրը․ թագավորական զույգն այս պահին երեխաների հետ ինքնամեկուսացել է Նորֆոլկում։
Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի 190 584 հաստատված դեպք, մահացել է 28 734 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 646 211 դեպք, 252 407-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 200,170 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...