Սաակաշվիլին Ուկրաինան նմանեցրել է փոքրիկ երեխայի, որը խաղում է ավազի հետ և սպասում փրկության
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է ավազի հետ խաղացող փոքրիկ երեխայի հետ, որն սպասում է մայրիկի և հայրիկի ժամանմանը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:
«Ուկրաինան ինձ հիշեցնում է փոքիկ երեխայի, որը խաղում է ավազների հետ, իսկ նրա շուրջը կրակ է բոցավառվում: Երեխան մտածում է, թե մայրն ու հայրը կգան իրեն փրկելու: Մայրիկն ու հայրիկը չկան, մենք պետք է մեծանանք»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է ֆինանսական վատ իրավիճակը երկրում՝ չմոռանալով շեշտել, որ դա նաև պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Բացի այդ, Սաակաշվիլին կանխատեսել է ցածր բերքատվություն՝ տարվա կտրվածքով:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ-երկու օրվա ընթացքում կհայտարարի իր հավանական նշանակման մասին որևէ պաշտոնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...