Լուկաշենկոն՝ նախագահական ընտրությունների մասին. դա հաստատապես ամռանը կլինի, ծայրահեղ դեպքում՝ օգոստոսի վերջին
Բելառուսում մոտ ժամանակում կորոշվի առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման օրը: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ իր մոլդովացի գործընկեր Իգոր Դոդոնի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով բանակցությունների ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Գիտեք, որ դուք Բելառուսում միշտ ցանկալի հյուր եք: Ցանկացած ժամանակ, հենց ձեզ թույլ տան հանգամանքները: Գիտեմ, որ ձեզ մոտ նախագահական ընտրություններ են, բայց մեզ մոտ նախագահական ընտրություններն ավելի վաղ կկայանան: Մենք հիմքեր չունենք այն տեղափոխելու, Սահմանադրությամբ այս ընտրությունների տեղափոխման հնարավորություն չկա: Այս պատճառով մենք ընտրությունները կանցկացնենք, մոտ ժամանակում օրը կորոշենք: Դա հաստատապես ամռանը կլինի: Ծայրահեղ ժամկետը օգոստոսի վերջն է»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Մոլդովայում առաջիկա նախագահական ընտրություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Իգոր Դոդոնը ստանում է մոլդովացի ժողովրդի ավելի մեծ աջակցությունը: «Ինձ թվում է, որ մոլդովացի ժողովուրդը պատրաստ է աջակցել այն առաջարկներին, որոնք դուք այսօր ձեր թիմի հետ ներկայացրել եք մոլոդովացիների քննարկմանը»,- վստահ է Բելառուսի առաջնորդը:
Նա հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է, ինչպես նախկինում, ակտիվորեն զարգացնել Մոլդովայի հետ համագործակցությունը. «Գիտեք, որ մենք միշտ ձեր կողքին ենք, միշտ պատրաստ ենք աջակցել ձեր ժողովրդին: Մենք Մոլդովայի համար կարող ենք շատ բան անել: Հենց ձեզ մոտ սահմանափակումները հանվեն, պատրաստ ենք ձեզ մոտ գալ, թռչել, առեւուր անել, շփվել: Ուրախ կլինենք մեզ մոտ Բելառուսում տեսնել նաեւ Մոլդովայի ներկայացուցիչներին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...